42-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը զարդարել է ամերիկյան Cosmopolitan ամսագրի հունվարյան համարի շապիկը, նաև հանդես է եկել գեղեցիկ ֆոտոշարքով, գրում է toneto.net կայքը:
Ամսագրին տված հարցազրույցում Քեմերոնը պատմել է իր կյանքի և ընկերոջ՝ Բենջի Մեդենի մասին:
«Պետք է գտնել այնպիսի մարդու, ում հետ կհամընկնեն ապագայի հետ կապված ձեր պլանները,- ասել է դերասանուհին:- Եթե դուք հարաբերություններ սկսեք մի մարդու հետ, որը չի ուզում այն, ինչ դուք եք ուզում, ապա այդ հարաբերությունները հազիվ թե հաջող լինեն և երկար տևեն:
Ձեզ երբեք չի հաջողվի մտափոխել նրան կամ թելադրել ձեր սեփական վերաբերմունքը կյանքի հանդեպ: Կարևոր չէ, թե դուք քանի տարեկան եք: Փնտրեք միայն այնպիսի մարդու, որն ապագան պատկերացնում է այնպես, ինչպես դուք»:












































