Չինաստանի մայրաքաղաքը և երկրի հյուսիսում գտնվող այլ քաղաքներ խեղդվում են ծխից: Մարդիկ փորձում են հնարավորինս դուրս չգալ փողոց, իսկ փողոցում էլ թանզիֆե դիմակներ են կրում: Երկրի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այն փաստը, որ Պեկինի օդը, ինչպես երևում է, թունավորված է, տեղեկացնում է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը:
ՉԺՀ-ի պետական ԶԼՄ-ները իշխանություններից պահանջում են ներկայացնել երկրի հյուսիսում օդի աղտոտվածության մասին տվյալներ: Լրագրողները կասկածում են, որ Չինաստանը բախվել է լուրջ բնապահպանական արհավիրքի, սակայն դրա պաշտոնական հաստատումը չկա: Պաշտոնյաները չեն մեկնաբանում այն փատը, որ ծխի պատճառով մայրաքաղաքում հնարավոր չէ շնչել:










































