Լիտվայի վերաքննիչ դատարանը հունվարի 14-ին խստացրել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի նախկին աշխատակից, 84-ամյա Կոյալիսի նկատմամբ սահմանված պատիժը։ Կոյալիսը նախկինում դատապարտվել էր քաղաքացիներին Սիբիր աքսորելու համար: Դատավճիռը, ըստ որի նա պետք է հազար եվրոյի չափով տուգանք վճարեր, հիմա փոխարինվել է կես տարվա բանտարկությամբ:
Պատժաձևի փոփոխությունը պահանջել էր երկրի դատախազությունը: Նրանք պահանջում էին 5 տարվա ազատազրկում: Դատախազների միջնորդությունը մասամբ բավարարվել է:
Կոյալիսը լինելով Լիտվական ՍՍՀ անվտանգության ծառայության աշխատակից՝ մասնակցել է մի շարք քաղաքացիների արտաքսման գործընթացին:
Լիտվայի օրենսդրության համաձայն՝ քաղաքացիների տեղահանման և այլ վայրեր տեղափոխման համար նախատեսված է 5-15 տարվա ազատազրկում: Դատարանը Կոյալիսի նկատմամբ մեղմ է վարվել` հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը:
Վերջին տարիներին Լիտվայում էլի եղել են աքսորի կազմակերպմանը մասնակցություն ունեցած մարդկանց ձերբակալման դեպքեր: 2008 թ. ոստիկանության նախկին աշխատակից, 80-ամյա Դուբոսասը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ 1949 թ. Լիտվայի բնակիչներին Սիբիր աքսորելու գործում մասնակցություն ունենալու համար:







































