Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ արմատական իսլամիստներն ավելի ու ավելի ակտիվորեն են քրիստոնյաներին դուրս մղում Մերձավոր Արևելքից: Այս մասին գրում է BBC-ն:
Իրաքի քրիստոնյաներին ուղղված իր տեսաուղերձում քահանայապետը նշել է, որ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ջիհադիստական խմբավորման գրոհայինները ցանկանում են, որպեսզի տարածաշրջանում ընդհանրապես քրիստոնյա չմնա:
Նա նաև ընդգծել է, որ իսլամիստները ճնշում են տարածաշրջանի այլ էթնիկ և կրոնական խմբերին, այդ թվում` քուրդ-եզդիներին:
Պապը հավելել է, որ գրոհայինները հսկայական կորուստներ են պատճառում տարածաշրջանի մշակութային ժառանգությանը:









































