Թուրքիայի հարավարևելյան Հաքարի գավառում քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին գրում է Hurriyet-ը:
Հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է 18-ամյա մի երիտասարդ, ևս մեկ ցուցարար հոսպիտալացվել է։
Հաքարիի քրդական բնակչությունը հանրահավաք էր անցկացնում ի հիշատակ երկու ակտիվիստների, ովքեր մի տարի առաջ զոհվել էին Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության անդամների գերեզմանները պղծելու պատճառով փողոցային անկարգությունների ժամանակ:










































