Մի քանի հարյուր աշխատանքային ներգաղթյալներ անցյալ տարի մահացել են Կատարում շինարարության ժամանակ. այստեղ կատարվում էին աշխատանքներ 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին ընդառաջ: Այս մասին հայտնում է kulturologia.ru կայքը: Ճարտարապետները առաջարկել են նրանց պատվին կառուցել հուշակոթող, որը, ցավոք, երբեք չի ավարտվի:


Քիչ հավանական է, որ այս նախագիծը իրագործվի, քանի որ կառավարությունը չի ցանկանում գումար տրամադրել դրա իրագործման համար: Ճարտարապետները մտահղացել են մի հուշակոթող, որը կազմված է քարե բլոկներից: Այս հսկայական շինության յուրաքանչյուր դետալ խորհրդանշում է մի մահացած մարդու: Աշտարակը միշտ էլ գտնվելու է կառուցման ընթացքում, քանի որ մահերը չեն վերջանալու:

Ի վերջո՝ այն կվերածվի աշխարհում ամենաբարձր հուշակոթողի:







































