ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները զավթել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էզ-Զոր գավառում ռազմական բազայի մի մասը, հաղորդում է Al-Arabiya-ն:
«ԴԱԻՇ-ի գրոհայինները ռազմական օդանավակայանի վրա հարձակվել են վաղ առավոտյան: Ջիհադիստները բախվել են կառավարական ուժերի խիստ դիմադրությանը»,- ասվում է հաղորդագրությունում:







































