Sony Pictures Entertainment-ի աշխատակիցները դեկտեմբերի 5-ին էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնք հաղորդում են, թե նրանց ընտանիքներրը վտանգի մեջ են: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Նամակների հեղինակները ներկայացել են որպես «Խաղաղության պահապաններ» խմբավորման ցանցահեններ, ովքեր ավելի վաղ կոտրել են ընկերության համակարգչային համակարգերը` ստանալով ստուդիայի հազարավոր աշխատակիցների և կինոաստղերի անձնական տվյալները:
Ուղարկված բոլոր էլեկտրոնային նամակները միևնույն բովանդակությունն ունեն, որտեղ մասնավորապես ասվում է՝ «հույսը կլքի ձեզ, և Sony Pictures-ը կկործանվի»:







































