Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենագեր մարդը, հայտնում է The Daily Mirror-ը:
Քիտ Մարտինը կշռում էր 444 կգ, նա 44 տարեկան էր: Տղամարդու մահվան պատճառը, որը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում, դարձել է թոքաբորբը:
Մարտինը կյանքից հեռացել է 8 ամիս անց այն բանից հետո, երբ նրան ստամոքսի փոքրացման վիրահատություն էին արել (հեռացվել էր նրա մարսողական օրգանի երեք քառորդը):
Ստամոքսի մասնակի հեռացումը Քիտի նիհարելու վերջին փորձերից էր:
Մարտինը սկսկել էր գիրանալ դեռահաս տարիքում, մոր մահից հետո: Սակայն նա միշտ իրեն էր մեղադրում շատակերության համար:
«Այն, որ ես այսպիսին եմ, մեղավոր եմ ինքս, ոչ ոք ինձ չի ստիպել այսքան ուտել՝ ատրճանակը դնելով գլխիս»,- ասել է ռեկորդակիրը հարցազրույցներից մեկում:
Մարտինը ոչ միայն ի վիճակի չէր աշխատել, այլև ինքնուրույն տեղաշարժվել: Աշխարհի ամենագեր տղամարդը չուներ անգամ հագուստ, քանի որ նման չափի հագուստ չի արտադրվում: Նա ամուսնացած չէր:










































