Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պաշտպանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Վերջերս պորտուգալացի մասնագետն անընդհատ արժանանում է «արքայական ակումբ»-ի երկրպագուների և թիմի անդամների դժգոհությանը: Այդ մասին վկայում են Sigma Dos ընկերության անցկացրած հարցումները:
«Մարդիկ պարզապես հայտնում են իրենց կարծիքը, որն արժանի է հարգանքի, սակայն անհրաժեշտ է համբերատարություն դրսևորել: Ինձ համար ակնհայտ է, որ Մոուրինյոն ձգտում է հաջողության հասնել «Ռեալ»-ի հետ և ամեն ինչ անում է այդ նպատակի համար: Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն մարզիչն է, ով մեծ փորձ ունի և հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում»,- հայտարարել է Ռոնալդուն:









































