Քուվեյթի 2014/15 ֆինանսական տարվա պետբյուջեն կկազմվի մեկ բարել նավթի 55-60 դոլար գնի հիման վրա՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
«Քուվեյթի ֆինանսների նախարարի տեղակալ Խալիֆա Համադան այսօր կայացած տեղական համաժողովում ելույթի ժամանակ նշել է, որ առաջիկա բյուջեն ամենայն հավանականությամբ կկազմվի նավթի 1 բարելի 55-60 դոլար գնով»,- գրում է պարբերականը:
Նավթի ընկնող գները նավթ արտահանող երկրների կազմակերպության այլ անդամների ևս ստիպում են ավելի իրատեսորեն դիտարկել 2015թ. բյուջետային կանխատեսումները:
Իրանի նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազզամին նշել է, որ եկող տարվա բյուջեն պատրաստելիս կառավարությունն ավելի իրատեսական մոտեցում է ցուցաբերել հնարավոր խնդիրներից խուսափելու համար:
«Իլյաֆ» էլեկտրոնային պարբերականի տեղեկությամբ՝ սկզբում Իրանի բյուջեի նախագիծը կազմվել է նավթի 70 դոլար գնի հիման վրա, սակայն հիմա այդ թիվը կարող են նվազեցնել առնվազն մինչև 64 դոլար:







































