Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Աննկատ հայտարարություն

Հայաստանում ԵՏՄ անդամակցության պայմանագրի խորհրդարանական քվեարկության և Ռուսաստանում Պուտինի ուղերձի հնչեցման ֆոնին աննկատ անցավ Ղարաբաղյան կարգավորման մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարությունների հայտարարությունը, որ հնչել է Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի շրջանակում:

Հայտարարությունը տարածել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Հարլեմ Դեզիրը: Հայտարարությունը, ըստ էության, անակնկալ կամ նոր ձևակերպումներ չունի: Այդ առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան կարգավորման շրջանակում հասարակություններին անակնկալներ վաղուց չի մատուցել: Հայտարարության առանձնահատկությունն այն է, որ հնչել է ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքին, որի ընթացքում շարունակվել է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը:

Այդ դիմակայությունը աճում է, այսպես ասած, երկրաչափական պրոգրեսիայով. նույն ժամանակամիջոցում՝ զուգահեռաբար, Պուտինը իր հերթական ուղերձում, ըստ էության, Արևմուտքին մեղադրում էր Ռուսաստանը ոչնչացնելու մտադրության համար: Ավելին՝ ուղերձում անգամ որոշակի ժամկետներ էին շոշափվում, որոնց շրջանակում կշարունակվի դիմակայությունը՝ 2-4 տարի:

Խնդիրն այն չէ, թե ինչքանով են ադեկվատ այդ ժամկետները, այլ այն, որ Ռուսաստանը դեռևս չի պատրաստվում գնալ փոխզիջման, ինչը նշանակում է դիմակայության շարունակում:

Միևնույն ժամանակ, Բազելում արևմտյան երկրների արտգործնախարարները քննարկել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հարցն ու կարծես թե հանգել համաձայնության:

Ահա այս մթնոլորտում է, որ հետաքրքրական է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Նախ՝ հայտարարության փաստն ինքնին խոսում է երևի թե այն մասին, որ Ղարաբաղյան հարցում համատեղ աշխատանքի շուրջ առնվազն ընդհանուր պայմանավորվածություն ձեռք է բերվել, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան խնդրի մասով Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ազդեցությունը կլինի նվազագույն: Դա չի կարող ողջունելի չլինել տարածաշրջանային կայունության տեսանկյունից:

Սա իհարկե չի բացառում լոկալ սադրանքների կրկնությունը, որոնք տեղի են ունենում պարբերաբար: Սակայն ընդհանուր, խոշոր ռազմական սադրանքները կարծեք թե, այսպես ասած, շատ քիչ հավանական են: Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները հայտարարում են, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ և համապարփակ համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները պետք է վերսկսվեն հնարավորինս շուտ»: Սա վերհաստատում է, որ գործընթացը մնում է Մինսկի խմբում: Այս մասով առկա է որոշակի փոխզիջում:

Բանն այն է, որ վերջին մի քանի ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները ըստ էության նախաձեռնեցին առանձին բանակցային փորձեր Սարգսյան-Ալիև հանդիպումների մակարդակում: Տեղի ունեցան հանդիպումներ Սոչիում, Նյուպորտում՝ ԱՄՆ գլխավորությամբ, և Փարիզում: Ըստ էության, ակնհայտ էր, որ առկա է նախաձեռնությունը վերցնելու լուռ պայքար, որն այս փուլում երևի թե ավարտվել է «ոչ ոքիով» և տարածաշրջանում հերթական, սակայն մյուս կողմից աննախադեպ ողբերգական սադրանքով՝ հայկական ուղղաթիռի խոցումով:

Մինսկի խմբի համանախագահները, ըստ ամենայնի, նախաձեռնությունը վերցնելու փորձերից հետո հանգում են Մինսկի խմբի շրջանակը պահպանելու փոխզիջման: Մյուս կողմից, սակայն, բացառված չէ և այն, որ այս փոխզիջման բերվել է Ռուսաստանը, որն արդեն երկար տարիներ փորձում էր նախաձեռնությունը վերցնել և հասնել բանակցային ձևաչափի փոփոխության, հավանական է՝ նաև Թուրքիայի ներգրավմամբ: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենց նախաձեռնություններով Ռուսաստանին առնվազն այս փուլում ստիպեցին հրաժարվել այդ մտքից և հանգել համաձայնության, որ բանակցությունը պետք է շարունակվի Մինսկի խմբի շրջանակում:

Հայկական կողմի համար սա ողջունելի հանգրվան է այն իմաստով, որ Մինսկի ձևաչափի դեմ տարիներ շարունակ բողոքում և ձևաչափի ընդլայնում է պահանջում Ադրբեջանը: Եվ հատկապես նկատի ունենալով ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական մերձեցման հանգամանքը, ըստ էության, մեղմ ասած ցանկալի չէ և վտանգավոր է, որ բանակցային ձևաչափում Ռուսաստանը ստանա առավելություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում