#CrimingWhileWhite (հանցագործություն գործել` լինելով սպիտակամորթ) հեշթեգը ստացած բողոքի ակցիան, որի շրջանակներում Twitter-ի օգտատերերը պատմում են այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել խուսափել փոքրիկ օրինախախտումների համար պատիժներից, սոցկայքում հանրաճանչություն է ձեռք բերում` իրավապահների սևամորթների նկատմամբ դաժանության բողոքի ֆոնին:
Ակցիայի պատճառը Նյու Յորքում սևամորթ Էրիկ Գարներին սպանած ոստիկան Դենիել Փանթալեոյին պատասխանատվության չենթարկելու դատարանի որոշումն է:
#CrimingWhileWhite հեշթեգով էլեկտրոնային խոստովանությունների թիվը գերազանցել է 300 հազարը: Հաղորդագրությունները տարածվել են մեկ րոպեի ընթացքում 600 հրապարակում արագությամբ:










































