Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Վիկտոր Կոլարժը հերքել է այն շշուկները, թե իբր իր հաճախորդը կարող է հայտնվել «Ռոմա»-ում, հաղորդում է Football Italia-ն:
«Մենք կապ չենք հաստատել «Ռոմա»-ի հետ: Կարող եմ վստահորեն ասել, որ Չեխը չի լքելու «Չելսի»-ն»,- հայտարարել է Կոլարժը:
Ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ Պետեր Չեխը կարող է տեղափոխվել Իտալիա:
Նշենք նաև, որ այսօր հռոմեական ակումբը երկարաձգեց թիմի դարպասապահ Մորգան Դե Սանկտիսի պայմանագրի ժամկետը:








































