Սոլկովսկու ինստիտուտի դիետոլոգները պնդում են, որ բարեկազմ լինելու համար հարկավոր է ուտել ութ ժամը մեկ՝ խստորեն սահմանված ժամերին: Կրճատելով սնվելու ժամերը, կարելի է ոչ միայն ազատվել ճարպակալումից, այլև նվազեցնել շաքարախտի սպառնալիքը, գրում է The Daily Mail-ը: Այդ պայմաններում օրգանիզմը հիշում է, թե երբ պետք է սնունդ ընդունի: Այսինքն, նա պատրաստվում է այրել կալորիաները՝ մարսողական համակարգը համապատասխանեցնելով գեների և այլ տարրերի աշխատանքի հետ:
Փորձը ցույց է տվել, որ 8 ժամվա ընթացքում մկներին յուղոտ սննդով կերակրումը (օրինակ՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը) պաշտպանել է նրանց առողջությունը և ի տարբերություն մյուս մկների, թույլ չի տվել նրանց քաշ հավաքել: Եթե նույնիսկ գեր մկների կերակրման ժամանակը կրճատվել է մինչև 9 ժամը, նրանց մարմնի ծավալը հինգ օրում նվազել է 5 տոկոսով: Ընդ որում, սննդակարգի կալորիականությունը չի փոփոխվել:








































