Իրանի գազային ազգային ընկերությունը (NIGS) կարող է ձեռք բերել թուրքական գազաբաշխիչ Baskent Gaz ընկերությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական մամուլին, որն էլ իր հերթին վկայակոչում է իրավիճակի մոտ աղբյուրները:
Թուրքական ընկերության ձեռք բերման հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 18-ն է: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Իրանը Ռուսաստանից հետո Թուրքիայում բնական գազի երկրորդ խոշոր մատակարարն է: Baskent-ի ձեռք բերումը կնպաստի առևտրային կապերի հետագա ամրապնդմանը` չնայած իրանական միջուկային ծրագրի պատճառով Թեհրանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցներին: