Միջազգային հանրությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի համակարտության բանակցային գործընթացի զարգացմանը և մեծ նշանակություն է տալիս դրան: Այս մասին News.az-ին հաղորդել է Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին:
«Ես ինքս մեծ ուշադրությամբ հետևում եմ գործընթացին և համարում, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ հակված լինի այս հակամարտության երկարատև խաղաղ կարգավորման ուղի գտնելու համար»,- ասել է Ֆրատինին:
56-ամյա նախկին եվրահանձնակատարը նշել է, որ պետք է գործել միջազգային իրավունքի շրջանակներում, նույնիսկ եթե այն հանգեցնում է տնտեսական կորուստների:
Պատասխանելով Իտալիայում Հարավային Տիրոլի հակամարտության կարգավորման մոդելին՝ Ֆրատինին նշել է, որ միջազգային պրակտիկայում դա դրական օրինակ էր, և հավելել է, որ այն տարիներ շարունակ պահանջել է մշտական աշխատանք և քաղաքական ուժեղ կամք:
Նա հավատացած է, որ ցանկացած իրավիճակ պահանջում է պատասխան, և այդ պատասխանը չպետք է պարտադրել, այն պետք է դուրս գա մարդկանցից:








































