Ամերիկյան նոր Orion տիեզերանավը դեկտեմբերի 4-ին կուղևորվի իր առաջին փորձնական թռիչքին Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող տեզերակայանից:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ) տվյալների համաձայն ՝ Lockheed Martin կորպորացիայի ստեղծած Orion-ը պետք է դառնա հիմնական բազմաթիրախային պիլոտային տիեզերանավ տիեզերական տիրույթի ուսումնասիրման, այդ թվում՝ Մարս և աստղակերպեր անձնակազմ տանելու համար:
Orion-ի մեկնարկը նշանակված է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժ. 07:05-ին (Երևանի ժամանակով ժ. 15:05-ին):
Նավը ուղեծիր հանելու համար օգտագործվելու է Delta 4 հրթիռակիրը:









































