Նյու Յորքում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել: Ցույցերը ծայր էին առել այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալների դատարանը որոշել էր պատասխանատվության չենթարկել ոստիկան Դենիել Պոնտալեոյին, որը ձերբակալման ժամանակ խեղդամահ էր արել սևամորթ Էրիկ Գարներին, որին կասկածում էին սիգարետի անօրինական առևտուր իրականացնելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Որոշ տվյալներով՝ 29-ամյա ոստիկանը ձերբակալման պահին կիրառել է խեղդամահ անող հնարք, որը նյույորքյան ոստիկանությունում արգելված է արդեն 20 տարի: Ասթմայով տառապող 43-ամյա Գարները մահացել էր:
«Ռոքֆելլեր» կենտրոնի մոտ 32 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ փորձել են ջարդել ոստիկանական ցանկապատը:









































