Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սկսվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ խորհրդարանի: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Նշվում է, որ հարյուրավոր ցուցարարներ դեմ են Սենատի կողմից հավանության արժանացած աշխատաշուկայի բարեփոխումներին, որոնք նախատեսում են որոշ սոցիալական երաշխիքների չեղարկում: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին կարծում է, որ նման որոշումը կօգնի վերածնել երկրի տնտեսությունը:








































