Արքայազն Հարին նոր ընկերուհի ունի: Նա ավելի մեծ է, քան արքայազնը, և բավականին հաջողակ գործարար կին է՝ գրում է Lady.ru-ն:
Զույգը, սակայն, չի հայտարարում իր հարաբերությունների մասին, քանի որ կինը սեփական ընկերություն ունի և չի ցանկանում, որ արքայազնի հետ սիրավեպը ուշադրություն ներգրավի իր բիզնեսի նկատմամբ:
«Հարին նոր ընկերուհի ունի: Եվ նա բթամիտ շիկահեր չէ: Նա խելացի, հաջողակ ձեռնարկատեր է, ով Հարիից փոքր-ինչ մեծ է՝ 31 տարեկան է: Նրանք դեռևս ամեն ինչ գաղտնի են պահում: Եվ դա կնոջ ընտրությամբ է: Հարին իսկապես ավելի առնական է դարձել, և այդ կինը նրան հնարավորություն է տալիս ավելի շատ հասունանալ»,- ասել է աղբյուրը:














































