Բրիտանացի հայտնի նկարիչ Ուիլյամ Թերների նկարը՝ «Հռոմի վրա բացվող տեսարան Ավենտին բլրից», Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 47.7 մլն դոլարով՝ դառնալով բրիտանացի հնագույն վարպետների ամենաթանկարժեք նկարը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
««Հռոմի վրա բացվող տեսարան Ավենտին բլրից» նկարը, որը գտնվում էր մասնավոր հավաքածուում, Sotheby’s-ի «Հին վարպետներ» աճուրդում վաճառվել է 30.3 մլն ֆունտ ստերլինգով՝ 15-20 մլն ֆունտ ստերլինգ մեկնարկային գնով»,- ասել է աճուրդի տունը:








































