Առնվազն 3 մարդ է վիրավորվել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Մաալե-Ադումիմ բնակավայրի սուպերմարկետի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Նրանց տեղում օգնություն են ցուցաբերել: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ ամեն ինչ սկսվել է սուպերմարկետի մուտքի մոտ գնորդների վրա դանակով հարձակվելուց: Իսկ ըստ մյուս ականատեսների` անմիջապես հրաձգություն է սկսվել:
Նախնական տեղեկատվությամբ` խոսքը կարող է լինել ահաբեկչության մասին:









































