Էմիլի Բլանտը լուսանկարվել է Violet Gray ամսագրի շապիկի համար և մասնակցել Նորման Ջին Ռոյի «հեքիաթային» ֆոտոշարքին՝ փորձելով ֆոլկլորային հերոսուհիների, Կարմիր գլխարկի, Ռապունցելի և Մոխրոտի կերպարները, գրում է Spletnik.ru-ն:

Դերասանուհին պատմել է նաև Into the Woods ֆիլմում իր աշխատանքի մասին, որն էկրանին դուրս կգա արդեն դեկտեմբերի 24-ին:
«Ֆիլմի գաղափարը կայանում է նրանում, որ հարկավոր է զգույշ լինել սեփական ցանկություններում»,- կիսվել է Բլանտը:

Հետաքրքիր է, որ Էմիլին ինքնուրույն է մշակել ֆոտոշարքում ներկայացված յուրաքանչյուր կերպարի կոնցեպցիան:
«Սրանք ուղակի հերթական սխեմատիկ հեքիաթային կերպարներ չեն: Նրանցից յուրաքանչյուրը ժամանակակից կին է, ուժեղ և կայացած:
Ես ցանկացել եմ նրան ոչ միայն որպես փորձանքի մեջ հայտնված հերթական աղջիկ ներկայացնել: Ես կարծում եմ, որ նրա ներսում սեփական դևերը կան, որոնք նրան իր տեսակի մեջ վայրի են դարձնում»,- ասել է դերասանուհին Կարմիր գլխարկի կերպարի մասին:


«Ռապունցելն իրականում հեքիաթային չէ: Նա ճարահատյալ է, քանի որ փակված է իր աշտարակում և չի կարողանում դուրս գալ այդ բանտարկությունից»,- իր զգացողություններով կիսվել է Բլանտը:

«Իսկ Մոխրոտը մի աղջիկ է, ով ամբողջ գիշեր պարում է պարահանդեսում, հետո արքայազնը սիրահարվում է նրան: Սակայն դա նրան պետք չէ, այդ պատճառով էլ նա որոշում է փախչել»,- այսպես է Մոխրոտի կերպարը պատկերացնում դերասանուհին:
Նկարահանումները կայացել են Նյու Յորքի Carlyle Hotel պատմական շենքում: Այս լուսանկարները մեզ տանում են դեպի Գրիմ եղբայրների աշխարհը, որը լի է գաղտնիքներով և վտանգներով:











































