«Լեռնային Ղարաբաղի հակամարտություն լուծում պահանջող կարևոր խնդիրներից է հակամարտության կարգավորման գործընթացի երկարաձգումը»,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ղեկավար, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալթերը, հաղորդում է APA-ն:
Նա նշել է, որ ավելի վաղ ևս հակամարտության լուծման մասին մտքերով կիսվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:
«Բազելի գագաթնաժողովի շրջանակներում ես կաշխատեմ հանդիպել նախարարների հետ նոր քննարկումների համար: Չնայած ժամանակավոր սահմանափակումներին մենք հետևում ենք գործընթացին և հույս ունենք, որ կողմերը դրական քայլեր կանեն ստեղծված դրությունը գնահատելու, լարվածությունը հանելու և հակամարտության կարգավորման համաձայնագիր ձեռք բերելու համար»,- ասել է Բուրքհալթերը:








































