Instagram սոցկայքում ամենահանրաճանաչ լուսանկար է դարձել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեթի հարսանեկան լուսանկարը: Այս մասին հայտնում են սոցկայքի մամլո ծառայությունում:
Instagram-ում լուսանկարը 2.47 մլն like է հավաքել: Երկրորդ տեղում` 1.9 մլն like-ով գտնվում է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի և երգչուհի Սելենա Գոմեսի լուսանկարը: Երրորդում երգչուհի Արիանա Գրանդեն և Մայլի Սայրուսն են, ովքեր 1.84 մլն like են հավաքել:










































