Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է շարունակել աշխատանքը Սամեգրելո մարզում գտնվող Զուգդիդիի իր նստավայրից` հաղորդում է GHN-ը:
«Ռեզոնանս» թերթի տեղեկություններով՝ այս մասին Սաակաշվիլին անձամբ է հայտարարել Սամեգրելոյի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այդ տեղեկությունը:









































