Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում երեկ կայացած «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո եզրային մրցավար Ջոն Բրուքսը հայտնվեց ուշադրության կենտրոնում:
«Մանչեսթեր Սիթի»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսքոթի ձեռքը սեղմելիս մրցավարը վերջինիս ասաց. «Նրանք հանդիպման տոմսի համար վճարել են 62 ֆունտ, այնպես որ, գնացեք և շնորհակալություն հայտնեք նրանց»:
Բրուքսն ի նկատի ուներ «Սիթի»-ի երկրպագուներին, որոնք, չնայած բարձր գներին, ժամանել էին Լոնդոն և սատարում էին իրենց սիրելի թիմին:








































