ԱՄՆ Տեխաս նահանգում վարորդը գնելուց անմիջապես հետո ջարդուփշուր է արել 1,2 մլն դոլարանոց լյուքսային McLaren P1-ը. այս մակնիշից աշխարհում արտադրվել է ընդամենը 375 ավտոմեքենա՝ հայտնում է NY Daily News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Դալասում 4 օրից էլ պակաս ժամանակահատվածում այն բանից հետո, երբ 27-ամյա տղամարդը այն ձեռք էր բերել: Ենթադրաբար, վերջինս չի կարողացել ղեկավարել մեծ արագությամբ ընթացող մեքենան:
Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը ստացել են վնասվածքներ ու հոսպիտալացվել են: Ավտոմեքենան զգալի վնասվել է:
Լյուքսային մեքենան ունի 903 ձիաուժ հզորությամբ կրկնակի V-8 տուրբոշարժիչ:









































