Ալ-Ազհար համալսարանի ղեկավարը դատապարտել է Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») իրագործած բարբարոսական հանցագործությունները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Գրոհայինները գործում են սուրբ կրոնի քողի տակ և իրենց կոչել են ԴԱԻՇ՝ փորձելով արտահանել իսլամի մասին իրենց սուտ պատկերացումը»,- Կահիրեում ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով միջազգային համաժողովի ժամանակ ասել է շեյխ Ահմեդ ալ-Թայեբը:
988թ. հիմնված Կահիրեի Ալ-Ազհար համալսարանը համարվում է հնագույններից մեկն աշխարհում: Այն նաև ամենահեղինակավոր մուսուլմանական հոգևոր ակադեմիա-համալսարանն է:







































