Իսրայելի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին՝ այն բանից հետո, երբ խմբակցությունների ղեկավարները համաձայնել են հաջորդ տարվա մարտի 17-ին արտահերթ ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, և կնշանակվի վարչապետ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Ընդդիմության ներկայացրած օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Այն ընդունել են 120 պատգամավորներից 84-ը, ոչ ոք դեմ չի քվեարկել: Հանձնաժողովում վերջնական մշակման համար ուղարկված փաստաթղթի վերջնական հաստատումը սպասվում է հաջորդ շաբաթ:
Ընդունելով ինքնալուծարման մասին օրենք՝ պատգամավորները կշարունակեն աշխատել մինչև ընտրությունները: Ընտրողներին 2 տարի շուտ դիմելու որոշման մասին կաբինետի ղեկավար Բենիամին Նեթանյահուն հայտարարել է նախօրեին՝ չկարողանալով հաղթահարել հակամարտությունն իշխող կոալիցիայի ներսում և նախարարական պաշտոններից հեռացնելով գործընկեր-կենտրոնամետների:










































