ԵՄ-ն ժողովրդավարական բարեփոփումներին աջակցելու համար Եգիպտոսին 5 մլրդ եվրո կհատկացնի,- հայտնել է ԵՄ-ի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Կահիրեում արաբական պետության ղեկավարության հետ հանդիպումից հետո,- փոխանցում է Reuters-ը: «ԵՄ-ն ու նրա հետ կապված ֆինանսական ինստիտուտները Եգիպտոսին 5 մլրդ եվրո ֆինանսական օգնություն են առաջարկել որպես դրամաշնոհներ և արտոնյալ վարկեր»,- ճշգրտել է վան Ռոմպեյը:
Նա պետության ղեկավարությանը կոչ է արել Կահիրեին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում ավելի ակտիվ համագործակցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ազգային արժույթը կայուն պահելու համար Եգիպտոսի Կենտրոնական բանկն արդեն ծախսել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակ կուտակված պահուստների կեսից ավելին:









































