Որոշ ծառեր այնքան մեծ չափեր ունեն, որ շինություններ կարող են կառուցել ոչ թե դրանցից, այլ անմիջականորեն դրանց մեջ կամ դրանց վրա:
bigpicture.ru-ն ներկայացնում է փայտե 5 ամենավառ նմուշների մասին, որոնց կառուցման ժամանակ ոչ մի ծառ չի տուժել:
Բար 6000-ամյա բաոբաբի մեջ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
1. Sunland Baobab Pub-ը տեղակայված է բաոբաբի ներսում:

Բաոբաբները ոչ միայն ամենամեծ ծառերն են աշխարհում, այլև ամենածերերը: Դրանք կարող են ունենալ հսկայական չափեր, որը համեմատելի է տան չափերի հետ: Հսկայական բաոբաբը գտնվում է Լիմպոպո նահանգում, հայտնի է նրանով, որ ներսում տեղակայված է Sunland Baobab Pub-ը:
2. Բնության պաշտպանները կարող են հանգիստ լինել, քանի որ բաոբաբի ներսում հատուկ շինություններ չեն փորվել:

Կաղնի-ժամատուն Ֆրանսիայում
3. Ֆրանսիական Ալուվիլ-Բելֆոս գյուղում հսկայական կաղնու մեջ կա 2 փոքրիկ մատուռ, որն ի սկզբանե ճգնավորների խուց է եղել:

4. Կաղնի-ժամատուն Նորմանդիայում

5. Հետազոտողներն ասում են, որ այդ կաղնին հայտնվել է 9-րդ դարում: Դրա մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 17-րդ դարին:

Փայտե տներ Պատրիկ Դոգերտիից
6. Ամերիկացի Պատրիկ Դոգերտին անհավանական ֆիգուրներ է ստեղծում փայտից ու թփերից, որոնցից շատերը նաև կենդանի բույսեր են: Դրանցից շինություններ ստանալը տարիների աշխատանք է պահանջում:

7. Իհարկե, այս կառույցներում ոչ ոք չի ապրում: Դրանք տեղակայված են այգիներում և օգտագործվում են որպես հանգստավայրեր միջոցառումների անցկացման համար:

Բույն-հյուրանոց, Շվեդիա
8. The Birds Nest հյուրանոցը Շվեդիայում

Երկրում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Tree Otel հյուրանոցը, որի համարները տնակի յուրահատուկ տեսք ունեն:
9. Անսովոր կառույցն ունի հսկայական բույնի տեսք, որը գտնվում է ծառերի վրա: Նման էֆեկտ ստանալու համար կոնստրուկցիան ծածկված է մանր ճյուղերով:

10. Ներսում միանգամայն ժամանակակից, թեկուզև ոչ մեծ համար է 2 այցելուի համար:








































