ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այն կարծիքին է, որ հանրահավաքներն ամբողջ պայքարի ճանապարհին հերթական փուլ են նպատակակետին հասնելու համար, իսկ նպատակակետը ՀՀ-ում արմատական, ռադիկալ փոփոխությունների իրականացումն է իշխանափոխությամբ:
«Կարևորը՝ նպատակակետին հասնենք բարեհաջող, առանց սխալվելու, առանց ճանապարհից շեղվելու հուսահատություն և հիասթափություն առաջացնելու»,- ասաց նա:
Նա չի կիսում այն տեսակետը, թե Եռյակը ճանապարհային քարտեզ չունի. «Այն ձեզ հայտնի է, դրա հիմնական, գլխավոր ձևակերպումը մեկ բառով կարելի է արտահայտել՝ համաժողովրդական մոբիլիզացիան է, ինչը պահանջում է շատ ժամանակ անտեսանելի, չերևացող, բայց շատ ծավալուն, չարչարանք պահանջող կազմակերպչական բնույթի աշխատանք»,- հավելեց նա:
Վարդան Օսկանյանի՝ վերջերս արած այն դիտարկմանը, թե Հայաստանը պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականության, Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց, թե ՀՀ-ն պետք է բազմակողմանիորեն զարգացնի իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ և բոլոր այն միջպետական միջազգային միավորումների հետ, որտեղ կարող է դիտարկել սեփական շահը և հետաքրքրությունը, ու ոչ թե մեկը մյուսի հաշվին, այլ փոխլրացնելով:
Ավելին՝ տեսանյութում:







































