Սթիվեն Բենների գլխավորած գիտնականների խումբը պարզել է, որ մարդու նախնիները էթիլային սպիրտ են վերամշակել մոտ 10 մլն տարի առաջ՝ գրում է MIGNEws-ը:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեր հեռավոր նախնիները ծառերից նոր էին ոտք դրել գետնի վրա և ընտրում էին ամենահասուն պտուղները: Վերամշակված սպիրտի էներգիան նպաստում էր, որ նրանք դիմանային այդ դժվարին պայմաններին:
Ընդ որում, նրանք կարողանում էին սպիրտը 40 անգամ ավելի արդյունավետ մշակել:









































