Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի տարածքում ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման գրոհայինների դիրքերին: Այս մասին գրում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտրծովակալ Ջոն Քիրբիին:
«Մենք վկայություններ ունենք այն բանի, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանն իսկապես ավիահարվածներ է հասցրել (Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին)՝ օգտագործելով F-4 Phantom կործանիչները»,- հայտարարել է Քիրբին:








































