Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանակոչել երկրի առաջնորդի անունով՝ Կիմ Չեն Ին: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Փխենյանի պաշտոնական փաստաթղթին:
Այսուհետ Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվում է գրանցել իրենց երեխաներին երկրի առաջնորդի անունով: Բացի այդ, արգելվում է առաջնորդի անունը կիրառել նրանց համար, ում նախկինում Կիմ Չեն Ին են անվանակոչել:
2011-ին այն ժամանակվա առաջնորդ Կիմ Չեն Իրը հրաման էր արձակել, համաձայն որի՝ երկրի այն քաղաքացիներին, ովքեր կրում էին իր անունը, առաջարկվում էր կամավոր կերպով փոխել այն:
Իսկ նրա հոր՝ Կիմ Իր Սենի կառավարման տարիներին առաջնորդի անվան կիրառությունն արգելված է եղել:






































