Լիբիան նախատեսում է երկրում արտասահմանցի դիվանագետներին պաշտպանելու համար հատուկ ուժեր ստեղծել։ Այս մասին հունվարի 13-ին հայտնել են կառավարական աղբյուրները։ Հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ երեկ հարձակում է տեղի ունեցել Իտալիայի հյուպատոսի մեքենայի վրա։
Արտասահմանյան դիվանագետները Լիբիայում անընդհատ հարձակման թիրախ են դառնում։
Շաբաթ օրը Բենղազիում անհայտ անձինք կրակ են բացել Լիբիայում Իտալիայի հյուպատոս Գվիդո Դե Սանկտիսի զրահապատ մեքենայի վրա։ Դիվանագետը չի տուժել։ 2012-ի սեպտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը, սպանվել էին դեսպանը և երեք այլ ամերիկացիներ։









































