Դիտելով Քենդիս Սվեյնփոլի, Նատաշա Փոլի և Իզաբելլա Ֆոնտանայի Juicy Couture 2013 գարնանային գովազդի նոր լուսանկարները՝ տեղափոխվում ենք արևային Կալիֆոռնիա:
Թոփ-մոդելները ներկայացնում են կալիֆոռնիական գեղեցկուհիների երեք կերպարներ։ Նրանցից մեկը՝ Մալիբուի բնակչուհի Barbie-girl-ը, նախապատվությունը տալիս է հագեցած վարդագույնին: Այդ կերպարը վերցրել է Քենդիս «հրեշտակը»:
Մյուսը սիրում է հանգստանալ Սանտա Մոնիկա լողափին, նա «նավաստի» է: Իզաբելլա Ֆոնտանային շատ են սազում ծովային թեմայով հագուստները:
Իսկ երրորդը՝ հոլիվուդյան սկսնակ աստղ Նատաշա Փոլին՝ ժանյակե զգեստներով, կարճ կիսաշրջազգեստներով և բարձրակրունկ կոշիկներով, անկասկած, արժանի է կինոարտադրողների ուշադրությանը:







































