Շվեդիայում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը «Ճիշտ կենսակերպի համար» մրցանակ է ստացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ այդ մրցանակը համարվում է Նոբելյան մրցանակին այլընտրանք:
Սնոուդենի ընտանիքի անդամներն ու ընկերները հրաժարվել են մրցանակը նրան փոխանցելուց՝ հույսով, որ մի օր ԿՀՎ նախկին գործակալը կկարողանա անձամբ վերցնել այն՝ առանց ձերբակալման վախի:
Նշվում է նաև, որ Սնոուդենի մտերիմները հույս ունեն, որ արևմտաեվրոպական երկրները, ինչպիսին է, օրինակ, Շվեդիան, նրան քաղաքական ապաստան կառաջարկեն:
Սնոուդենը մրցանակի է արժանացել շվեդական խորհրդարանին հասցեագրված տեսաուղերձից անմիջապես հետո:









































