ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական և հասարակական-քաղաքական ոլորտներում երկարամյա ու արդյունավետ գործունեության համար և ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ Սաբիր Ստեփանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:









































