2009թ. ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի՝ Չիկագոյում (Իլինոյս նահանգ) գտնվող ստուդիան: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Judicial Watch ամերիկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:
Կազմակերության տեղեկությամբ՝ հանցագործները մտադիր են եղել նաև ահաբեկչություն իրականացնել հայտնի Սիրս-թաուեր (ներկայիս անվանումը՝ Ուիլիս-թաուեր) երկնաքերում, որն այդ ժամանակ ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն էր: Ահաբեկիչները ծրագրել են պայթուցիկը Չիկագո հասցնել ֆուրգոնով, սակայն ոստիկանությանը հաջողվել է դավադրությունը բացահայտել մինչ նրանց քաղաք հասնելը:
Judicial Watch-ը նշում է, որ ծայրահեղականները մտադիր են եղել պայթյուններ իրականացնել՝ ի նշան բողոքի Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական արշավների դեմ:
Ահաբեկչության պատրաստմանը մասնակցել է առնվազն 6 մարդ:









































