ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող չեղարկվել մինչ Մինսկի համաձայնագրերի իրագործումը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Նրանք համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող թուլացվել, քանի դեռ Ռուսաստանը չի կատարի իր պարտավորությունները Մինսկի համաձայնագրերի շրջանակում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Օբաման և Տուսկը քննարկել են հավելյալ միջոցառումները, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ ի պատասխան Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների:









































