Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) ժամանակի հետ կորցնում է ուժը և դառնում պակաս վտանգավոր և վարակիչ՝ պարզել են Անգլիայում Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ հետևելով Բոտսվանում և ՀԱՀ-ում բազմաթիվ հիվանդների: Այս մասին գրում է BBC-ն:
Գիտնականները պարզել են, որ կյանքի համար պայքարի արդյունքում վիրուսը ենթարկվում է քայքայիչ մուտացիայի:
Պարզվել է, որ օրգանիզմում հայտնված այդ վիրուսին այժմ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ՁԻԱՀ առաջացնելու համար: Գիտնականների կարծիքով՝ վիրուսում տեղի ունեցած այդ փոփոխությունները թույլ են տալիս ավելի արդյունավետ պայքարել հիվանդության տարածման դեմ:
Որոշ վարակաբաններ նույնիսկ կարծում են, որ ժամանակի ընթացքում ՄԻԱՎ-ը կդառնա գրեթե անվնաս, եթե շարունակի հետագայում ևս մուտացիայի ենթարկվել:










































