Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը վթարից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը: Այս մասին հաղորդում է viva.ua կայքը:
Երեկ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորյայի հետ ներկա է գտնվել Լոնդոնում անցկացվող թատերական Evening Standard Theatre Awards մրցանակաբաշխության 60-րդ արարողությանը: Աշխարհիկ միջոցառմանը ամուսինները, ինչպես միշտ, ներկայացել են ոճային կերպարներով. Դևիդը կրել է դասական սև կոստյում, իսկ նրա գեղեցկուհի կինը փայլել է սեփական ապրանքանիշի սև զգեստով:
Հիշեցնենք, օրերս Դևիդ Բեքհեմը որդու՝ Բրուքլինի հետ վթարի էր ենթարկվել «Արսենալ»-ի ուսումնական ճամբարից վերադառնալիս: Բարեբախտաբար, նրանց հաջողվել էր խուսափել լուրջ հետևանքներից:











































