Ներկայումս ԱՄՆ 50 նահանգից 47-ը վարակված են գրիպի համաճարակով: Դրանցից մեծ մասում իրավիճակը ճգնաժամային է գնահատվում, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:
Նյու Յորքի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել: Նահանգում գրանցվել է վարակի ավելի քան 20 հազար դեպք:
Մասաչուսթես նահանգի Բոստոն քաղաքում ևս արտակարգ դրություն է հայտարարված:
Արդեն գրիպի զոհ է դարձել 18 երեխա:









































