Նոր բարձրտեխնոլոգիական մենյու-պլանշեթը Pizza Hut պիցցերիաների ցանցում հյուրերին հնարավորություն կտա հայացքի միջոցով պատվերներ կատարել, հաղորդում է Digital Trends-ը:
Subconscious menu բջջային հավելումը օգտագործողներին հնարավորություն կտա ընտրել պիցցայի միջուկը՝ հայացքը պահելով էկրանին հայտնված բաղադրիչների վրա: Ներկայացված է 20 բաղադրիչ, որոնցով կարելի է պիցցայի 4896 տեսակ ստանալ:
Այս մենյուի հիմքում ընկած է շվեյցարական Tobii ընկերության ստեղծած տեխնոլոգիան: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է լինում 2.5 վայրկյանում որոշել հաճախորդին դուր եկած սնունդը: Նշվում է, որ համակարգն աշխատում է 98 տոկոս ճշգրտությամբ:
Subconscious menu-ն մշակելու համար Pizza Hut-ից և Tobii-ից կես տարի է պահանջվել: Նորույթը դեռ փորձարկվում է երկու ընկերությունների կողմից: Թե երբ այն կներգրավվի աշխատանքային պրոցեսում՝ հայտնի չէ:







































