Thursday, 06 06 2024
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի

«Թեփ» Արմենի սպանության նոր պատճառ. վրեժ՝ Մոսկվայում «օրենքով գողին գազանաբար տանջամահ անելու» դիմաց

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նժդեհ Ենոքյանի և Ցոլակ Ենոքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 22-ամյա բնակիչ Նժդեհ Ենոքյանը նույն գյուղի նախկին բնակիչ, «օրենքով գող» Գոռ Ենոքյանի ազգականն է: Գոռ Ենոքյանը 2006 թվականից անհետ կորած է համարվում:

Գյուղում տարածված խոսակցություններից ու տարբեր աղբյուրներից Նժդեհն իմացել է, որ Գոռին Մոսկվայում սպանել է Սարդարապատ գյուղի բնակիչ, «Թեփ» մականունով Արմեն Եփրեմյանը, ով վերջին տասը տարիներին ապրել է Ռուսաստանում:

Նժդեհը խոստացել է անձամբ վրեժ լուծել Գոռ Ենոքյանի սպանության համար:

2013 թվականի նոյեմբերի 8-ին 41-ամյա Արմեն Եփրեմյանը կնոջ հետ ժամանել է Հայաստան՝ կնոջ հիվանդ հորը տեսակցության: Նոյեմբերի 10-ին Արմենի աները մահացել է:

Արմենն ու կինը բնակվել են կնոջ բարեկամուհու տանը՝ Սարդարապատ գյուղում:

Նժդեհ Ենոքյանն իմացել է, որ Արմեն Եփրեմյանը գյուղ է եկել: Նա իրենց տան մետաղե պահարանից վերցրել է Գոռ Ենոքյանի եղբայր Ցոլակ Ենոքյանի անվամբ գրանցված որսորդական ողորկափող հրացանը, որը ժամանակին պատկանել է «օրենքով գող» համարված Գոռ Ենոքյանին:

Հենց այդ հրացանով է Նժդեհը ցանկացել վրեժխնդիր լինել:

Հրացանը Ցոլակ Ենոքյանը Ռուսաստան մեկնելուց առաջ՝ 2013 թվականի ապրիլին ի պահ էր հանձնել Նժդեհի հորը, ով զենքը պահել էր իրենց տան մետաղե պահարանում:

Հրացանը վերցնելով՝ Նժդեհը Գոռ Ենոքյանի դստեր ամուսնուց գնած մեքենայով սկսել է հետևել Արմեն Եփրեմյանին:

Նոյեմբերի 14-ին Նժդեհը դարանակալել է այն տան մոտ, որտեղ հյուրընկալվել էր Արմեն Եփրեմյանը:

Ժամը 14-ն անց 30-ինՆժդեհը նկատել է, որ Արմենը կանգնած է տան դիմաց: Նա մեքենան հանգիստ վարելով՝ մոտեցել է Արմենին, մեքենան կանգնեցրել է, նշան է բռնել, կրակել վերջինիս թիկունքին՝ սրտի շրջանում, ու սպանել է:

Դրանից հետո Նժդեհ Ենոքյանը մեքենան արագ վարելով՝ դուրս է եկել գյուղից: Կատարվածի մասին տեղյակ է պահել Ռուսաստանից Հայաստան եկած Ցոլակ Ենոքյանին: Վերջինս ահազանգել է ոստիկանություն:

Ոստիկանները Նժդեհ և Ցոլակ Ենոքյաններին բերման են ենթարկել:

Նժդեհ Ենոքյանը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: 47-ամյա Ցոլակ Ենոքյանն էլ իրեն մեղավոր է ճանաչել 239 հոդվածով:Նրանք դատարանում հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Տուժողի իրավահաջորդը դատարանում պահանջել է, որ ՀՀ օրենքով ու մարդկային խղճի սահմաններում կայացվի դատավճիռը: Նա նյութական պահանջ չի ներկայացրել: Ասել է, թե իրենց ուժերով են կատարել սպանվածի հուղարկավորությունը, ուրիշի օգնությունը չեն ցանկանում, այն իրենց պետք չէ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Նժդեհ Ենոքյանը վատառողջ է, բնութագրվում է դրական: Որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել հանցանք կատարելու ռեցիդիվը. 2013 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով Նժդեհ Ենոքյանն այլ հանցագործության համար դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել 2 տարի փորձաշրջան:

Արմեն Եփրեմյանին դիտավորյալ սպանելու համար դատարանը մեղավոր է ճանաչել Նժդեհ Ենոքյանին ու դատապարտել 9 տարի ազատազրկման: Դրան մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատիժը, ու վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի 6 ամիս ազատազրկումը:

Ցոլակ Ենոքյանը մեղավոր է ճանաչվել «Զենքի մասին» ՀՀ օրենքը խախտելով՝ այլ անձանց կողմից իր հրացանն օգտագործելու պայմաններ ստեղծելու համար, ինչը ծանր հետևանքներ է առաջացրել: Նա դատապարտվել 150 հազար դրամ տուգանքի:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազ Ա. Սահակյանը:

Մեղադրողը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց իր բողոքը և միջնորդեց, որ դատավճիռը պատժի մասով բեկանվի, կատարած արարքների համար ամբաստանյալ Ենոքյանները դատապարտվեն ավելի խիստ պատժի:

Նշանակված պատիժները, դատախազի կարծիքով, ակնհայտ մեղմ են, համաչափ չեն հանցանքներին:

Տուգանքի դատապարտված Ցոլակ Ենոքյանի մասով մեղադրողը միջնորդեց փոխել պատժատեսակը, ամբաստանյալին դատապարտել իրական ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը հարց ուղղեց Նժդեհ Ենոքյանին՝ արդյո՞ք նա սպանությունից առաջ լիովին հավաստի տեղեկատվություն ուներ, որ Գոռ Ենոքյանին Մոսկվայում սպանել է «Թեփ» մականունով Արմեն Եփրեմյանը:

Նժդեհը հայտնեց, որ իր ունեցած տեղեկությունն ինքը հավաստի է համարում, չնայած հորեղբոր մարմինը դեռ չի հայտնաբերվել:

«Ես ցանկացել եմ վրեժ լուծել հորեղբորս սպանության համար ու վրեժը լուծել եմ»:

Նժդեհն ընդունեց, որ ինքն է կատարել սպանությունը, ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի հետ լիովին համաձայն է, խնդրում է այդ դատավճիռը թողնել անփոփոխ:

Դատարանը նույն հարցն ուղղեց նաև մեղադրողին՝ մեղադրանքի կողմը, Նժդեհ Ենոքյանին մեղադրելով վրեժի հողի հողի վրա կատարված սպանության համար, արդյո՞ք հավաստի տեղեկություններ է ստացել, որ Գոռ Ենոքյանին սպանել է Արմեն Եփրեմյանը:

Դատախազն ասաց, թե ռուս իրավապահներից նման տեղեկատվություն պաշտոնապես չեն ստացել:

Գոռ Ենոքյանը դեռ համարվում է անհետ կորած, նրա մարմինը չի հայտնաբերվել:

Երկրորդ ամբաստանյալը՝ Ցոլակ Ենոքյանը, որ ազատության մեջ է, նույնպես իր համաձայնությունը հայտնեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի վերաբերյալ, առարկեց մեղադրողի բերած բողոքի դեմ:

Ցոլակ Ենոքյանն ասաց, թե իր տունը նորոգել է, հին պահարանը, որտեղ պահում էր իր որսորդական հրացանը, դեն է նետել: Ռուսաստան մեկնելուց առաջ ապահովության համար որսորդական հրացանը տվել է հորեղբորը, որ նա այն ապահով պահի իր տանը եղած մետաղե պահարանում:

Զենքը վստահել է հորեղբորը, որովհետև նա ազատամարտիկ է եղել, որսորդ է, զենքի հետ վարվելու ձևը գիտի:

Ինքը թողել է միայն զենքը՝ առանց փամփուշտների:

Ինչ վերաբերում է նրան՝ որտեղի՞ց է իրենց հայտնի դարձել, որ Արմեն Եփրեմյանն է սպանել Գոռ Ենոքյանին, Ցոլակ Ենոքյանն ասաց, թե իրենք դա իմացել են հենց տուժող կողմից: «Մենք երևի ամենավերջինն ենք իմացել, բոլորն էդ մասին գիտեին… »:

Ըստ Ցոլակ Ենոքյանի ունեցած տեղեկության՝ «Թեփը»՝ Արմեն Եփրեմյանը, «գազանաբար տանջամահ է արել» Գոռ Ենոքյանին: Նա այլ մարդկանց ևս առևանգել է, ծանր հանցանքներ է կատարել, «իսկական մարդակեր ա էղել»,- «Թեփի» մասին ասաց Ցոլակ Ենոքյանը: Միաժամանակ նա ասաց, թե զղջում է…

Վերաքննիչի նիստին չներկայացած տուժող կողմի դիրքորոշման վերաբերյալ Ցոլակ Ենոքյանն ասաց, թե տուժողի իրավահաջորդն ընդհանուր իրավասության դատարանում երկու նիստի է մասնակցել, հայտնել է, թե չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին: Տուժող կողմը որևէ պահանջ չի ներկայացրել:

«Իրենք գիտեին իրականությունը, դրա համար էլ չեզոք դիրք էին գրավել»,- ասաց Ցոլակ Ենոքյանը:

Նա համոզված տոնով ասաց, թե եղբոր՝ Գոռի դին ինքը շուտով Մոսկվայից Հայաստան է տեղափոխելու:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժեց:

Նժդեհ և Ցոլակ Ենոքյանների պատիժները չխստացվեցին, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում