Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը թիմի ավագ Սթիվեն Ջերարդին նոր պայմանագիր է առաջարկել:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շարունակում է հույսեր կապել Ջերարդի հետ:
Առաջարկված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: 34-ամյա կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ջերարդը «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է 13 խաղ՝ խփելով 2 գոլ:








































