Monday, 06 07 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»

ՀՀ նախագահի թեկնածուների կերպարները. մեկնաբանում է հոգեբանը

Փետրվարի 18-ին Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Եթե չլիներ այդ «չարաբաստիկ» 8 միլիոն դրամ ընտրագրավը, ապա այսօր մենք կունենայինք նախագահի առնվազն 15 թեկնածու:

Ինչևէ, առայժմ ընտրապայքարի մեջ են մնացել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար, դիվանագետ Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ՀՀ նախկին ատգործնախարար, «Ժառանգություն» խմբակության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Ձեզ ենք ներկայացնում «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածուների կերպարների վերլուծությունը:

Սերժ Սարգսյան: Անկայուն անձնավորություն է, ինչն էլ միանշանակ երևում է նրա գործունեության մեջ: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանի հանդեպ հաշվեհարդար է տեսնում, հետո, չգիտես ինչու, պաշտոն տալիս: Սա խոսում է նրա անկայունության մասին: Նրա այս գիծը հստակ արտացոլվում է քաղաքականության մեջ և խանգարում նրան:

Րաֆֆի Հովհաննիսյան: Մարդասեր անձնավորություն է: Նախագահի կերպարի համար սա շատ կարևոր հատկանիշ է: Բացի դրանից՝ նկատելի է, որ Ր. Հովհաննիսյանն անչափ նվիրված է իր ընտանիքին. կարծում եմ՝ սա նույնպես խոսում է նրա կերպարի դրական կողմերի մասին: Նման դրական հատկանիշները վստահություն են ներշնչում նաև ընտրողների շրջանում:

Հրանտ Բագրատյան: Շատ անկեղծ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ է: Նա նպատակահարմարության համար տարաբնույթ դերեր չի վերցնում, ինչ մտածում է մարդկանց մասին՝ այդպես էլ հայտնում է իր կարծիքը: Սրանք շատ կարևոր հատկանիշներ են. մարդկային իմաստով առաջինը, հետո նոր քաղաքականության:

Բագրատյանն իր սխալները ճանաչել է և աշխատել ուղղել: Շատ կարևոր է, երբ մարդը կարողանում է ընդունել ինքն իր սխալը:

Պարույր Հայրիկյան: Նա մեծարում է սեփական Ես-ը: Սա իհարկե շատ կարևոր հատկանիշ է մարդու համար, պետք է մարդը գնահատի իրեն, բայց այդ հատկանիշը չափից դուրս շատ է: Դա ուղղակիորեն ազդում է նրա հարաբերությունների վրա, հստակորեն արտահայտվում է նրա խոսքում, և դա կարող են նկատել շատերը:

Իհարկե, կարողություններն ու մտավոր ունակությունները  շատ բարձր են, այդուհանդերձ, նրա կերպարում այդ Ես-ի արտացոլումը շատ կխանգարի հենց իրեն: Նա ոչ թե իրեն է սիրում ժողովրդի մեջ, այլ ժողովրդին՝ իր մեջ. դրանք շատ տարբեր բաներ են:

Արման Մելիքյան: Անկեղծ անձնավորություն է երևում, իսկապես մտահոգված է երկրի ապագայով, և դա նրա կերպարի մեջ հստակ նկատելի է:

Արամ Հարությունյան: Պայքարողը պետք է ցույց տա, թե ինչքան կրքոտ է ինքն այդ գործն ուզում անել, նաև՝ հանուն ինչ-որ ճշմարտությունների և ինքնազոհողության, բայց նրա պարագայում այդպես չի երևում: Նրա մեջ ավելի նկատելի է հուզական պասիվություն, իսկ ակտիվությունն իրականում շատ կարևոր է, որպեսզի հարաբերություն և կապ ստեղծի ժողովրդի հետ:

Արամը  շատ միայնակ է, կարծես մեկուսացած լինի իր շրջապատից: Հուզականությունն այնքան պասիվ է, որ չի կարողանում առնչվել ժողովդրի հետ:

Վարդան Սեդրակյան: Անկեղծ ասած, ես անլրջություն եմ տեսնում այդ մարդու մեջ. աճպարարություն է անում, որպեսզի կարողանա իր մասին տեղեկացնել, իրեն ցույց տա: Նրա համար սա պարզապես լավ առիթ է արտահայտվելու: Հիմնական գործող անձինք չկան. նրանք,  որոնք ճանաչված են ժողովրդի մեջ, և դա նրա  համար արտահայտվելու հոյակապ առիթ է: Բայց անլուրջ նպատակներով և մտադրություններով մարդ է, հասարակական հնչեղություն չի ներկայացնում:

Անդրիաս Ղուկասյան: Կայուն հայացքներով, կայուն դրսևորումներով անձնավորություն չէ, ժողովրդին իր ետևից չի կարող տանել: Պարզապես հանգամանքները ստեղծեցին մի իրադրություն՝ բաց դաշտ քաղաքականության  մեջ, որը պետք է լրացվեր  նմանատիպ մարդկանցով: Նա բավականին թույլ է, կերպարն էլ՝ քաղաքականապես անհասկանալի:

Ահա այսպիսին են իրենց մեր երկրի ղեկավարի հավակնորդ հռչակած անձնավորությունների կերպարներն ըստ հոգեբանի:

Ռ. Պողոսյանի կարծիքով՝ հասարակության մեջ վստահություն են ներշնչում նրանցից երկուսը՝ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Իսկ Սերժ Սարգսյանն արդեն ճանաչված է, այդ կերպարն արդեն  կերպարի ստվեր է ընդամենը»,- կարծում է հոգեբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում